ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i213574-ԵԱՀԿ_ն_մտահոգություն_է_հայտնել_Ադրբեջանում_կայացած_ընտրությունների_վերաբերյալ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության վերաբերյալ։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Փետրվար 08, 2024 16:00 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության վերաբերյալ։

Այս մասին  հայտնում է Reuters-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունների ընթացքում բացակայել են բազմակի քվեարկության դեմ երաշխիքները:

«Սա լուրջ հարցեր առաջացրեց այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվվել են և արդյոք արդյունքներն արդար են եղել», - ասվում է զեկույցում:

 Նշվում է, որ ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել, սակայն զուրկ է եղել իսկական բազմակարծությունից, և քննադատների ձայնը  շարունակաբար ճնշվել է:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին։ Ընտրատեղամասերի 93 տոկոսի տվյալների մշակման արդյունքների հիման վրա Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 92,1 տոկոսը և հինգերորդ անգամ հաղթել ընտրություններում։