ՄԱԿ․ Իրանը կառուցողական դեր ունի Արևմտյան Ասիայում տեղի ունեցող իրադարձություններում
https://parstoday.ir/hy/news/world-i213620-ՄԱԿ_Իրանը_կառուցողական_դեր_ունի_Արևմտյան_Ասիայում_տեղի_ունեցող_իրադարձություններում
Մտահոգություն հայտնելով Արևմտյան Ասիայում լարվածության տարածման կապակցությամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իրանը կառուցողական դեր ունի տարածաշրջանային զարգացումներում և կայունության ու անվտանգության հաստատման հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2024 13:44 Asia/Tehran
  • ՄԱԿ․ Իրանը կառուցողական դեր ունի Արևմտյան Ասիայում տեղի ունեցող իրադարձություններում

Մտահոգություն հայտնելով Արևմտյան Ասիայում լարվածության տարածման կապակցությամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իրանը կառուցողական դեր ունի տարածաշրջանային զարգացումներում և կայունության ու անվտանգության հաստատման հարցում։

Խոսելով Գազայի պատերազմից հետո տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ առկա մտահոգությունների և Թել Ավիվին ԱՄՆ-ի աջակցության մասին, Գուտերեշն ասել է․ «Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումներում Իրանի կառուցողական դերը, մենք Թեհրանին խնդրում ենք քայլեր ձեռնարկել՝ լարվածության տարածումը կանխելու ուղղությամբ։ Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք՝ տարածաշրջանում և Կարմիր ծովում լարվածությունը թուլացնելու համար»։