ՄԱԿ․ Իրանը կառուցողական դեր ունի Արևմտյան Ասիայում տեղի ունեցող իրադարձություններում
Փետրվար 09, 2024 13:44 Asia/Tehran
Մտահոգություն հայտնելով Արևմտյան Ասիայում լարվածության տարածման կապակցությամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իրանը կառուցողական դեր ունի տարածաշրջանային զարգացումներում և կայունության ու անվտանգության հաստատման հարցում։
Խոսելով Գազայի պատերազմից հետո տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ առկա մտահոգությունների և Թել Ավիվին ԱՄՆ-ի աջակցության մասին, Գուտերեշն ասել է․ «Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումներում Իրանի կառուցողական դերը, մենք Թեհրանին խնդրում ենք քայլեր ձեռնարկել՝ լարվածության տարածումը կանխելու ուղղությամբ։ Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք՝ տարածաշրջանում և Կարմիր ծովում լարվածությունը թուլացնելու համար»։
Պիտակ