Ադրբեջանը Թուրքիայից Akıncı նոր հարվածային ԱԹՍ-ներ է գնել
https://parstoday.ir/hy/news/world-i213628-Ադրբեջանը_Թուրքիայից_akıncı_նոր_հարվածային_ԱԹՍ_ներ_է_գնել
Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայից Akıncı նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել, և դրանք արդեն ընդունել են երկրի ռազմաօդային ուժերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2024 16:15 Asia/Tehran
  • Ադրբեջանը Թուրքիայից Akıncı նոր հարվածային ԱԹՍ-ներ է գնել

Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայից Akıncı նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել, և դրանք արդեն ընդունել են երկրի ռազմաօդային ուժերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թուրքական Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը X-ի իր միկրոբլոգում էջում կիսվել է Ադրբեջանում թուրքական Akıncı ԱԹՍ-ների համար նոր անգարի բացման մասին հրապարակմամբ:

Բայրաքթարը լուսանկարներ է հրապարակել բացման արարողությունից, որտեղ ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա որդին ՝ Հեյդար Ալիևը:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նորակառույց անգարը նախատեսված է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև վերջերս ընդունված Akıncı հարվածային ԱԹՍ-ների և այլ ավիացիոն-տեխնիկական միջոցների տեղակայման համար: