Նշվել է արժույթ, որը կարող է փոխարինել դոլարին
Փետրվար 12, 2024 14:32 Asia/Tehran
Նշվել է արժույթ, որը կարող է փոխարինել դոլարին։
Դոլարն աստիճանաբար կորցնում է միջազգային վճարային միջոցի իր կարգավիճակը։ Ապագայում այն կարող է փոխարինվել BRICS+ երկրների արժույթով, ասել են ՏԱՍՍ-ին հարցազրույց տված ռուս վերլուծաբանները։
Կոլեկտիվ արժույթի առավելությունն այն է, որ դրա կայունության բանալին միանգամից մի քանի խոշոր տնտեսություններն են, այլ ոչ թե առանձին առաջատար պետությունը, բացատրում են փորձագետները։
Վերլուծաբաններն անիրատեսական են համարել դոլարը չինական յուանով փոխարինելու հեռանկարը։
Պիտակ