Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել
Փետրվար 14, 2024 14:39 Asia/Tehran
Ադրբեջանի նախարարների կաբինետը հրաժարական է տվել:
Համաձայն Ադրբեջանի Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ նախարարների կաբինետը հրաժարական է տալիս նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից և շարունակում է իրականացնել իր լիազորությունները։
Այսօր փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Իլհամ Ալիեւը երդում է տվել։
Նշենք, որ նախագահ Իլհամ Ալիևը սույն հրամանագրով Նախարարների կաբինետի լիազորությունների իրականացումը վստահել է նախկին անդամներին՝ մինչև Նախարարների կաբինետի նոր կազմի ձևավորումը։