Գուտերեշ․ Ռաֆահում հումանիտար իրավիճակը ծայրահեղ վատ է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ռաֆահում հումանիտար իրավիճակը ծայրահեղ վատ է։
ԻԻՀ ռադիոհետուստատեսության հաղորդմսմբ՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում, Անտոնիո Գուտերեշն ասել է․ «Ռաֆահի վրա ցանկացած հարձակում կհանգեցնի 1 միլիոն 5 հարյուր հազար պաղեստինցիների նահատակության»։
Նախազգուշացնելով Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, Գուտերեշն ասել է․ «Գազայի հատվածում մարդասիրական օգնության մեխանիզմն այլևս չի գործում, իսկ կամավորներն աշխատում են հրետակոծության տակ»։
Նա նշել է, որ Գազայի հատված հումանիտար օգնություն փոխանցելու համար անհրաժեշտ է հրադադար հաստատել։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի վարած պատերազմի զոհերի թիվը հասել է մոտ 29 հազարի։