Ալիևը Զելենսկիին հայտնել է Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը
https://parstoday.ir/hy/news/world-i214048-Ալիևը_Զելենսկիին_հայտնել_է_Ադրբեջանի_աջակցությունն_Ուկրաինայի_տարածքային_ամբողջականությանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2024 14:58 Asia/Tehran
  • Ալիևը Զելենսկիին հայտնել է Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուկարինական European Pravda-ի թղթակիցը մանրամասներ է հայտնել հանդիպումից:

Բանակցությունների մեկնարկին Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ անգամ հայտարարել են երկու պետությունների տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։

«Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ինքնիշխանությանն ու ամբողջականությանը անսասան է, և դա չի փոխվի»,-ասել է Ալիևը: