Բրիտանիան գաղտնի քննարկել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i21424-Բրիտանիան_գաղտնի_քննարկել_է_Թուրքիայի_հետ_վիզային_ռեժիմի_չեղարկման_հնարավորությունը
Բրիտանացի դիվանագետները գաղտնի քննարկել են Թուրքիայի ավելի քան 1.5 մլն քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու հարցը: Այս մասին գրում է Sunday Times-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված դիվանագիտական նամակագրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2016 14:44 Asia/Tehran
  • Բրիտանիան գաղտնի քննարկել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը

Բրիտանացի դիվանագետները գաղտնի քննարկել են Թուրքիայի ավելի քան 1.5 մլն քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու հարցը: Այս մասին գրում է Sunday Times-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված դիվանագիտական նամակագրությունը:

Ավագ դիվանագետները նախարարը հաղորդել են, որ ԵՄ-ի կողմից Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման գործարքը կարող է հանգեցնել նրան, որ Բրիտանիան ստիպված կլինի կրկին ընդլայնել այդ արտոնությունը Թուրքիայում «հատուկ անձնագիր ունեցող» 1.5 մլն քաղաքացու համար: Պարբերականը պարզաբանում է, որ Թուրքիայում հատուկ անձնագրեր են տրամադրվում կառավարության անդամներին, պետական ծառայողներին, ուսուցիչներին եւ նրանց ընտանիքներին: Մինչեւ 2009 թվականի օրենսդրական փոփոխությունը նրանք Մեծ Բրիտանիա առանց վիզայի մուտքի իրավունք ունեին:

Դիվանագիտական փաստաթղթերի համաձայն, Եվրոփոլը երկրի ՆԳ նախարար Թերեզա Մեյին զգուշացրել է, որ միգրացիոն հոսքի ավելացումը կբարձրացնի ահաբեկչական սպառնալիքի մակարդակը: Դաունինգ-սթրիթը հաստատել է փաստաթղթերի հավաստիությունը, սակայն արագորեն հայտարարություն է հրապարակել, որ Մեծ Բրիտանիան մտադիր չէ բացել իր սահմանները:

NEWS.am

12/6/2016