Թուրք պատգամավորները հացադուլ են հայտարարել Անկարայի քաղաքականության պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i2143-Թուրք_պատգամավորները_հացադուլ_են_հայտարարել_Անկարայի_քաղաքականության_պատճառով
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամներն ահազանգում են, որ բանակն ու օրինապահ մարմինները շարունակում են հատուկ գործողություններ իրականացնել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ երկրի հարավ-արևելքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2016 18:40 Asia/Tehran
  • Թուրք պատգամավորները հացադուլ են հայտարարել Անկարայի քաղաքականության պատճառով

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամներն ահազանգում են, որ բանակն ու օրինապահ մարմինները շարունակում են հատուկ գործողություններ իրականացնել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ երկրի հարավ-արևելքում:

Ինչպես հաղորդում է Russia Today-ը` Ջիզրե քաղաքում 20 վիրավոր կա, իսկ իշխանությունները թույլ չեն տալիս շտապ օգնության մեքենաներին մոտենալ տուժածներին և զանգվածային ռմբակոծություն են իրականացնում տեղանքում:

Ի նշան Ջիզրեի իրադարձությունների դեմ բողոքի` ԺԴԿ-ի պատգամավորները հացադուլ են հայտարարել:

Նշվում է, որ հունվարի 31-ին դաժան բախումներ են տեղի ունեցել քրդամետ ակտիվիստների և ոստիկանության միջև: Ցուցարարները պահանջում էին դադարեցնել քրդերի ռմբակոծությունն ու չեղարկել քրդական նահանգներում սահմանված պարեկային ժամը: