Փետրվար 23, 2024 10:53 Asia/Tehran

Չեխիայի սահմանի ողջ երկայնքով հավաքված չեխ, սլովակ և այլ երեվրոպական երկրների ֆերմերներն արգելափակել են որոշ անցումներ՝ պահանջելով փոխել ԵՄ քաղաքականությունը։

Հարյուրավոր ֆերմերներ տրակտորներով փակել են Չեխիա-Սլովակիա սահմանին գտնվող Հուդոնին-Հոլիչ անցումը։ Տրակտորների մեծ մասը ծածկված են Չեխիայի կամ Սլովակիայի դրոշներով: Ակցիային մասնակցել են նաև հունգարացի ֆերմերները։

Ֆերմերների բողոքների ու պահանջների նկատմամբ ԵՄ անուշադրության արդյունքում, բողոքի ցույցերն ավելի մեծ ծավալներ են ստացել։

Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի և եվրոպական այլ երկրների ֆերմերները դժգոհում են բերքի ցածր գներից, արտադրության բարձր ծախսերից, ավելի էժան ապրանքների ներմուծումից և ԵՄ-ի կլիմայի փոփոխության ծրագրի սահմանափակումներից:

 

 

Պիտակ