Եվրոպայում ընթացող բողոքի ցույցերին միացել են նաև չեխ և սլովակ ֆերմերները
https://parstoday.ir/hy/news/world-i214316-Եվրոպայում_ընթացող_բողոքի_ցույցերին_միացել_են_նաև_չեխ_և_սլովակ_ֆերմերները
Չեխիայի սահմանի ողջ երկայնքով հավաքված չեխ, սլովակ և այլ երեվրոպական երկրների ֆերմերներն արգելափակել են որոշ անցումներ՝ պահանջելով փոխել ԵՄ քաղաքականությունը։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Փետրվար 23, 2024 10:53 Asia/Tehran

Չեխիայի սահմանի ողջ երկայնքով հավաքված չեխ, սլովակ և այլ երեվրոպական երկրների ֆերմերներն արգելափակել են որոշ անցումներ՝ պահանջելով փոխել ԵՄ քաղաքականությունը։

Հարյուրավոր ֆերմերներ տրակտորներով փակել են Չեխիա-Սլովակիա սահմանին գտնվող Հուդոնին-Հոլիչ անցումը։ Տրակտորների մեծ մասը ծածկված են Չեխիայի կամ Սլովակիայի դրոշներով: Ակցիային մասնակցել են նաև հունգարացի ֆերմերները։

Ֆերմերների բողոքների ու պահանջների նկատմամբ ԵՄ անուշադրության արդյունքում, բողոքի ցույցերն ավելի մեծ ծավալներ են ստացել։

Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի և եվրոպական այլ երկրների ֆերմերները դժգոհում են բերքի ցածր գներից, արտադրության բարձր ծախսերից, ավելի էժան ապրանքների ներմուծումից և ԵՄ-ի կլիմայի փոփոխության ծրագրի սահմանափակումներից: