Բրազիլիայի նախագահը ցեղասպանություն է որակել Գազայում Իսրայելի հանցագործությունները
Բրազիլիայի նախագահը ցեղասպանություն է որակել Գազայում Իսրայելի հանցագործությունները։
Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում Գազայում հրադադար հաստատելու նախագծի հաստատումը խոչընդոտելու ԱՄՆ-ի քայլին, Բրազիլիայի նախագահն ասել է․ «Անընդունելի է, որ ԱԽ-ում միայն մեկ երկրի ձայնը կարող է խոչընդոտել Գազայում հրադադարի մասին բանաձևի ընդունմանը»։
Օրերս Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում Աֆրիկյան միության 37-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում նույնպես, Բրազիլիայի նախագահը դատապարտել էր Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող հանցագործությունները, դրանք համեմատելով հրեաներին բնաջնջելուն ուղղված Ադոլֆ Հիտլեի ղեկավարած նացիսատական Գերմանիայի գործողությունների հետ։
Նշելով, որ «սա զինվորների պատերազմ չէ զինվորների դեմ», Դա Սիլվան հավելել է. «Սա պատերազմ է կանանց և երեխաների և բարձր պատրաստվածություն ունեցող բանակի միջև»: