Փետրվար 24, 2024 18:12 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի զեկուցողները հանդես են եկել Սիոնիստական ​​ռեժիմի դեմ  զենքի մատակարարման էմբարգո սահմանելու պահանջով

Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունները շարունակվելու հետևանքով ՄԱԿ-ի զեկուցողները հանդես են եկել Սիոնիստական ​​ռեժիմի դեմ զենքի մատակարարման էմբարգո սահմանելու պահանջով։

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝  ՄԱԿ-ի զեկուցողները տարածել են համատեղ հայտարարություն,որում ընդգծել են Սիոնիստական ​​ռեժիմին զենքի վաճառքը անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը՝ միջազգային օրենքները խախտելու և Գազայի անմեղ մարդկանց դեմ այդ զենքերը կիրառելու  պատճառով:

ՄԱԿ-ի զեկուցողները այս հայտարարության մեջ ընդգծել են.- Բոլոր երկրները պետք է  համոզված լինեն, որ զինված հակամարտությունների կողմերը հարգում են միջազգային մարդասիրական  իրավունքը՝ 1949 թվականի Ժնևյան  կոնվենցիաներին և միջազգային իրավունքին համապատասխան:

Ի դեպ Սիոնիստական ռեժիմի  ​​բանակի գեներալ Իսհակ Բրիքը զգուշացրել է  ռեժիմի իշխանություններին, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի վրա հարձակումը Իսրայելին կմղի դեպի անդունդը։

Բրիքը հավելել  է.-Մենք անբարենպաստ պայմաններ ունենք հատկապես եվրոպական և ամերիկյան երկրների մոտ։

Որպես ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից՝ Բրիտանիան, միշտ Վաշինգտոնի հետ միասին, որը Թել Ավիվի հիմնական աջակիցն է, ակտիվ դերակատարություն է ունեցել Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքական ու ռազմական աջակցության գործում։

Պիտակ