ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչն ըդնգծել է Սիրիայից արտասահմանյան ուժերի դուրաբերման անհրաժեշտությունը
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին հայտարարել է․ «Սիրիայում անօրինական կերպով ներկա բոլոր արտասահմանյան ուժերը պետք է անմիջապես և առանց որևէ նախապայմանի, լքեն այդ երկիրը»։
Երեքշաբթի օրը կայացած Սիրիայի հարցով ԱԽ նիստում, Իրավանին հայտարարել է․ «Չնայած Սիրիայում հաստատված անվտանգությանն, այդ երկիրը շարունակում է բախվել լուրջ մարտահրավերների, որոնց թվում կարելի է նշել օտարերկրյա ուժերի անօրինական ներկայությունն ու դրանց կողմից երկրի որոշ հատվածների օկուպապցումը, Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումները, որոնք նույնեպս վերահսկղոության տակ են վերցրել որոշ շրջաններ, ինչպես նաև Իսրայելի կողմից Սիրիայի դեմ շարունակվող ագրեսիան, ինչը միջազգային իրավունքի խախտում է»։
Իրավանին հավելել է․ «Իրանը մշտապես նշել է, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային օրենքների հիմամբ, հարգելով այդ երկրի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։