Վիճաբանություն՝ Գազայի թեմայով ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ
Փետրվար 28, 2024 07:04 Asia/Tehran
Գազայի թեմայով ՄԱԿ-ի ԱԽ նիստում հերթական անգամ վիճաբանություն է սկսվել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի շուրջ Պաղեստինի և Իսրայելի կողմնակիցների միջև։ ՄԱԿ-ը նախազգուշացրել է որ Գազայի հատվածի բնակչության մեկ քառորդին սպառնում է սովը։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տնօրեն Ռամեշ Ռաջասինգհեմը Անվտանգության խորհրդի նիստում նախազգուշացնելով Գազայի ժողովրդի իրավիճակի կապակցությամբ, հայտարարել է․ «Գազայի հատվածում առնվազն 576 հազար մարդ, կամ՝ բնակչության մեկ քառորդը, գտնվում է սովի շեմին, որը «գրեթե անխուսափելի» կլինի, եթե այն զսպելու համար միջոցներ չձեռնարկվեն»։