Մի լրագրող ծաղրել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակին
Մամուլի ասուլիսի ժամանակ, այլ երկների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունները լուսաբանելիս ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը ծաղրի է ենթարկվել մի լրագրողի կողմից։
«Սահաբ» ցանցի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և Գազայի հատվածում այս ռեժիմի ցեղասպանության նկատմամբ Վաշինգտոնի լռությունը պաշտպանելու համար լրագրողներին ասել է,-«ԱՄՆ-ն չի թելադրում, թե ինչ պետք է անի Իսրայելը, ԱՄՆ-ն ոչ մի երկրի չի թելադրում, թե ինչ պետք է անի»:
Մամուլի ասուլիսում մասնակցած լրագրողներից մեկը պատասխանեց՝ «Միայն այն դեպքում, երբ դուք հարձակվեք այդ երկրի վրա»։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի մամուլի ասուլիսում ներկա գտնվող լրագրողի այս պատասխանը ծիծաղ առաջացրեց դահլիճում ներկաների և նույնիսկ Մեթյու Միլլերի մոտ, ով լրագրողին ասաց. «Լավ կատակ էր, բայց ես դա նկատի չունեի»։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը պնդել է, որ Վաշինգտոնը հնարավորություն չունի ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի վրա՝ կանխելու Գազայում ցեղասպանության շարունակումը։ ԱՄՆ-ի վերջին տարիների քաղաքականությունը հակասում է Միլլերի այս պնդմանը։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը անցյալից մինչ այժմ լի է միջմատողական դեպքերով, ինչպիսիք են Վաշինգտոնի պահանջներին ոչ ասած ժողովուրդների դեմ անմարդկային պատժամիջոցների կիրառումը, հանրաճանաչ և օրինական կառավարությունները տապալելը և դրածո կառավարություններին իշխանության բերելը։
Գազայի հատվածում Իսրայելի ցեղասպանության սկզբից ի վեր, Միացյալ Նահանգները երեք անգամ կանխել է խաղաղության և հրադադարի վերաբերյալ առաջարկված բանաձևերի հաստատումը` չարաշահելով իր վետոն և, ինչպես նախկինում, հսկայական ֆինանսական և սպառազինական օգնություն է ուղարկել Սիոնիստական ռեժիմին, աջակցելով Իսրայելի հանցագործությունների շարունակմանը։