ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին
https://parstoday.ir/hy/news/world-i214770-ՌԴ_և_Թուրքիայի_արտգործնախարարներն_անդրադարձել_են_Կովկասում_խաղաղության_գործընթացին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Կովկասում, սևծովյան տարածաշրջանում և Սիրիայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2024 11:31 Asia/Tehran
  • ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Կովկասում, սևծովյան տարածաշրջանում և Սիրիայում։

Ինպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա ասել է Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում:

Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարների  հանդիպումը կայացել էր մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։

Ֆիդանի խոսքով՝  երկկողմ համագործակցության հարցերին զուգահեռ, քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև՝ Կովկասում խաղաղության գործընթացը (Հայաստանի և Ադրբեջանի միջև ):

Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ բացի այդ, քննարկվել են  նաև Սև ծովում անվտանգության խնդիրներին առնչվող՝ տարբեր խողովակներով  իրականացվող գործընթացները: Ֆիդանը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ավելի շատ ժամանակ հատկացնել Սիրիայի հարցի քննարկմանը: