Լավրովն ու Բայրամովն Անթալիայում խոսել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i214800-Լավրովն_ու_Բայրամովն_Անթալիայում_խոսել_են_եռակողմ_պայմանավորվածությունների_իրականացման_անհրաժեշտության_մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում ընթացող Դիվանագիտական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2024 15:55 Asia/Tehran
  • Լավրովն ու Բայրամովն Անթալիայում խոսել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում ընթացող Դիվանագիտական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։

ՌԴ ԱԳՆ–ն հայտնել է, որ Լավրովն ու Բայրամովն Անթալիայում խոսել են 2020-2022թթ․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները՝ ՌԴ և Ադրբեջանի միջև 2022–ի փետրվարի 22–ին կնքված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիման վրա։

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են ռուս–ադրբեջանական համագործակցության թեմաներ, այդ թվում տնտեսական, հումանիտար, տրանսպորտային ոլորտներում, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։

Ավելի վաղ համաժողովի շրջանակում Լավրովը հանդիպել է նաև Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։

panarmenian.net