Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը
https://parstoday.ir/hy/news/world-i214812-Ադրբեջանցի_վանդալների_թիրախում_է_հայտնվել_Ստեփանակերտի_Աստվածամոր_Սուրբ_Հովանի_Մայր_Տաճարը
Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է գրանցվել։ Այս անգամ ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։ Այս մասին տեղեկացնում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2024 07:28 Asia/Tehran
  • Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը

Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է գրանցվել։ Այս անգամ ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։ Այս մասին տեղեկացնում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունն իրականացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, 2019թ. ապրիլի 7-ին։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները», գրել է նա։