ԱՄՆ՝ սպանությունների հայր և պատերազմի մոլուցքոռվ տառապող
https://parstoday.ir/hy/news/world-i214814-ԱՄՆ_սպանությունների_հայր_և_պատերազմի_մոլուցքոռվ_տառապող
1980թ.-ին հրապարակված Քարթերի դոկտրինով, Միացյալ Նահանգները հստակ ցույց տվեց աշխարհին, որ Մերձավոր Արևելքում հետևում է իր «կենսական շահերին», մասնավորապես՝ հանածո վառելանյութի ոլորտում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2024 07:46 Asia/Tehran
  • ԱՄՆ՝ սպանությունների հայր և պատերազմի մոլուցքոռվ տառապող

1980թ.-ին հրապարակված Քարթերի դոկտրինով, Միացյալ Նահանգները հստակ ցույց տվեց աշխարհին, որ Մերձավոր Արևելքում հետևում է իր «կենսական շահերին», մասնավորապես՝ հանածո վառելանյութի ոլորտում։

Քարթերի դոկտրինը հրապարակվեց 1980թ հունվարի 23-ին և իրենից ներկայացնում էր ԱՄՆ նախագահ Ջոն Քարթերի քաղաքականությունը, որում նշվում էր, որ անհրաժեշտության դեպքում, Նահանգները կարող է Պարսից ծոցում ուժ կիրառել՝ «պաշտպանելու իր ազգային շահերը»։
Ավերիչ մեծ ուժով օժտված օդուժ ունեցող ԱՄՆ-ի ղեկավարները բազմիցս ցույց են տվել, թե որքան մեծ է այդ օդուժը կիրառելու իրենց ցանկությունը։ 
Ամերիկացիներին թվում է, որ իրենցից կիլոմետրերով հեռու գտնվող մարդկանց ռմբակոծելն ուժի նշան է, սակայն իրականում հակառակն է։

Դա վկայում է նրանց թուլության մասին։ Ավելի մեծ շահույթի ու կործանելու անհագ ծարավով դրդված, նրանք ընդլայնում են իրենց զենքի գործարանները։ Ու չնայած Մերձավոր Արևելքում կրած իրարահաջորդ ձախողումներին, նրանք չեն կարողանում վերջ դնել ռմբակոծություններին, ԱԹՍ-ներով հարձակումներին ու մարդասպանությանը։ 

Սեպտեմբերի 11-ի հարձակումներից 22 տարի անց ԱՄՆ-ն Արևմտյան Ասիայում դեռևս ունի 30 հազար զինվոր։ Այսօր Նահանգների օրինակին հետևում էնաև Իսրայելը, որը համակարգված կերպով ռմբակոծում էԳազան, նպատակ ունենալով այն վերածել տարածքի, որտեղ պաղեստինցիների բնակությունն անհնարին կդառնա։ 

Մյուս կողմից, ԱՄՆ-ն ռազմական օգնություն է ցուցաբերում ոչ միայն Իսրայելին,  այլ նաև տարածաշրջաի մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Եգիպտոսին ու Հորդանանին։ Եվ արդեն ավելի քան երկու տասնամյակ, ամբողջ տարածաշրջանը գտնվում է ԱՄՆ-ի ռազմական ճնշման տակ՝ «ահաբեկչության դեմ պատերազմի» պատրվակով:
Չպետք է մոռանալ, որ 2003 թվականին Իրաք ԱՄՆ-ի ներխուժման հետևանքով զոհվեց շուրջ 1 միլիոն իրաքցի, միլիոնավոր ուրիշներ տեղահան եղան ու փախստական դարձան։  

Ինչպես որ միջնադարում խաչակրաց արշավանքները միմիայն կրոնի հետ կապ չունեին, այնպես էլ ԱՄՆ-ի գործողությունների հիմքում բացառապես մուսուլմանների դեմ թշնամանքը չէ։ Պատերազմների շարունակվելու հիմնական պատճառն ագահությունն է, վրեժխնդրության զգացումը և զենքի արդյունաբերությունը զարգացնելու ամերիկացիների ցանկությունը:

Ջորջ Բուշը մի անգամ ասել է, որ ԱՄՆ-ին ատում են իր «ազատությունների» համար։ Սակայն պետք է նշել, որ այդ ազատությունները Սահմանադրությամբ ու իրավունքների մասին օրոնքներով հաստատվածները չեն։ Դա ավելի շատ ենթադրում է տարբեր երկրներում ռազմաբազաներ հիմնելու, երկրները ռմբակոծելու, բռնություն կիրառելու ազատությունն ինչպես նաև ամերիկացի  զինվորներին և շատ օտարերկրացիների որպես Վաշինգտոնի խաղերի համար խաղալիք և սպառման նյութ վերաբերվելը: