Մեծ Բրիտանիան ցանկանում է օգնել Ադրբեջանին կիբերանվտանգության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/world-i214860-Մեծ_Բրիտանիան_ցանկանում_է_օգնել_Ադրբեջանին_կիբերանվտանգության_ոլորտում
Մեծ Բրիտանիան պատրաստ է կիբերանվտանգության ոլորտում իր փորձը կիսել Ադրբեջանի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2024 14:39 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիան ցանկանում է օգնել Ադրբեջանին կիբերանվտանգության ոլորտում

Մեծ Բրիտանիան պատրաստ է կիբերանվտանգության ոլորտում իր փորձը կիսել Ադրբեջանի հետ։

  Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը՝ ելույթ ունենալով Ադրբեջանում Կիբերանվտանգության կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված կիբերանվտանգության թեմայով ցուցահանդեսում։ Դեսպանն ասել է, որ Ադրբեջանը «բավականին բարդ հարևանություն ունի», և այս առումով կիբերանվտանգությունը շատ կարևոր է ռազմական ոլորտում, ինչպես նաև այլ ոլորտներում: «Մեծ Բրիտանիայի կողմից Ադրբեջանում առաջին անգամ կազմակերպված կիբերանվտանգության ցուցահանդեսում, ներկայացված են մեր 4 առաջատար ընկերությունները։ Նման ցուցահանդեսի կազմակերպման նպատակն է աջակցել Ադրբեջանին տարբեր ոլորտներում կիբերանվտանգության դեմ պայքարում»,- ասել է Օլդը՝ հավելելով, որ «Ադրբեջանը պետք է օգտագործի ամենառաջադեմ մեթոդները հնարավոր կիբերհարձակումները կանխելու համար»։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այժմ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում կիբերանվտանգության դեմ պայքարում։ 2022 թվականի հուլիսին բացվել է Ադրբեջանի ՊՆ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության գլխավոր վարչության կիբերանվտանգության օպերատիվ կենտրոնը։ Այն իրականացնում է տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և հրամանատարության ու կառավարման համակարգերի կանոնավոր մոնիթորինգ, կառավարում, սպառնալիքների ժամանակին հայտնաբերում, թվային հետաքննություն, էլեկտրոնային անվտանգության ստուգումներ և այլ աշխատանքներ: Այս ոլորտում Բաքվին ակտիվ աջակցում է նաև Իսրայելը։ 2022-ին համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր Էլեկտրոնային անվտանգության ծառայության և իսրայելական հանրահայտ Technion համալսարանի միջև, որն էլ պատրաստելու է ավելի քան 1000 մասնագետի կենտրոնի համար։

factor.am