Երաժշտական մայրուղիներ՝ «կտրատված» ասֆալտին
https://parstoday.ir/hy/news/world-i21487-Երաժշտական_մայրուղիներ_կտրատված_ասֆալտին
Արդեն մի քանի տարի է՝ երաժշտական ճանապարհների թիվն աշխարհում աճում է: Նորույթի հեղինակը ճապոնացիներն են. այս երկրում աշխարհի ամենալավ ճանապարհներն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2016 05:14 Asia/Tehran
  • Երաժշտական մայրուղիներ՝ «կտրատված» ասֆալտին

Արդեն մի քանի տարի է՝ երաժշտական ճանապարհների թիվն աշխարհում աճում է: Նորույթի հեղինակը ճապոնացիներն են. այս երկրում աշխարհի ամենալավ ճանապարհներն են:

Ճանապարհի մակերեւույթին 6-12 մմ հեռավորությամբ փոքրիկ խորությունները լսելի հնչյուններ են արձակում, երբ մեքենան անցնում է դրանց վրայով: Յուրաքանչյուր խորության միջեւ ընկած տարածության չափն ազդում է ձայնի բարձրության վրա: Արդյունքում, եթե ճանապարհը բավականաչափ երկար է, կարելի է ամբողջ երգը վայելել:

Լավագույն արդյունքի հասնելու համար մեքենաները պետք է ընթանան 45 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում քամու, շարժիչի եւ անիվների աղմուկը նվազագույնի են հասնում:

Ներկայում նման երաժշտական մայրուղիներ կան Դանիայում, Ճապոնիայում, Կորեայի Հանրապետությունում եւ ԱՄՆ-ում: Յուրաքանչյուրն իր մեղեդին եւ արագության ռեժիմն ունի: