Ադրբեջանում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i214896-Ադրբեջանում_մեկնարկել_է_ՌԴ_և_Ադրբեջանի_վարչապետների_հանդիպումը
Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2024 15:00 Asia/Tehran
  • Ադրբեջանում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը

Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպումը ընթանում է սկզբում դեմ առ դեմ ձևաչափով, իսկ հետո հանդիպմանը միանալու են նաև պատվիրակությունների ներկայացուցիչները:

Ռուսական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, աշխատանքի նախարար Անտոն Կոտյակովը, Ռուսաստանի արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան և այլք։

Տեղեկության համաձայն՝ քննարկման օրակարգում են լինելու ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։

Նախատեսվում է ստորագրել միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։

Միշուստինը հանդիպում է ունենալու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: