Ալիևը ԵԽԽՎ-ին և Եվրախորհրդարանին «իսլամաֆոբիայի» մեջ է մեղադրել
https://parstoday.ir/hy/news/world-i215022-Ալիևը_ԵԽԽՎ_ին_և_Եվրախորհրդարանին_իսլամաֆոբիայի_մեջ_է_մեղադրել
«Ցավոք, որոշ արևմտյան կառույցներ, որոնք իրենց ժողովրդավարական են անվանում, նույնպես հակաիսլամական գործունեությամբ են զբաղվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2024 09:23 Asia/Tehran
  • Ալիևը ԵԽԽՎ-ին և Եվրախորհրդարանին «իսլամաֆոբիայի» մեջ է մեղադրել

«Ցավոք, որոշ արևմտյան կառույցներ, որոնք իրենց ժողովրդավարական են անվանում, նույնպես հակաիսլամական գործունեությամբ են զբաղվում»:

 Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում ընթացող «Բազմազանության պաշտպանություն. իսլամաֆոբիայի դեմ պայքար 2024 թվականին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

Ալիևը նշել է, որ այսօր Եվրախորհրդարանը և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը դարձել են իսլամաֆոբիան քարոզող և այս գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն վարող հարթակներ։

Նա ընդգծել է, որ «ներկայիս բացասական միտումը դրսևորվում է որոշ համաշխարհային լրատվական կառույցների գործունեության մեջ»։