Հնդկաստանի ընդգծում է Քաբուլի հետ Չաբահար նավահանգստի միջոցով տնտեսական հարաբերությունների ընդլայնումը
Աֆղանստանի հարցերով Հնդկաստանի հատուկ ներկայացուցիչը այս երկրի գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք ցանկանում ենք ընդլայնել առևտրային հարաբերությունները Քաբուլի հետ Չաբահար նավահանգստի միջոցով»։
Աֆղանստանի հարցերով Հնդկաստանի հատուկ ներկայացուցիչ Ջի Փի Սինգը այս երկրի մեծ թվով տնտեսական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ պահանջել է ընդլայնել Դելիի և Քաբուլի միջև տնտեսական հարաբերությունները Չաբահար նավահանգստի միջոցով։
Թալիբանի ԱԳՆ X-ի հաշիվը այսօր հրապարակել է մի շարք աֆղանցի գործարարների հետ Հնդկաստանի հատուկ ներկայացուցչի հանդիպման լուրը՝ հավելելով, որ այդ գործարարները Դելիի և Քաբուլի միջև առևտրի ընդլայնումն անվանել են ի շահ երկու երկրների՝ պահանջելով ապահովել դյուրացումներ հիմնականում վիզաների տրամադրման հարցում։
Հնդկաստանի հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է նաև երկու երկրների առևտրային խնդիրների նկատմամբ Դելիի հատուկ ուշադրության մասին և հավելել, որ իր երկիրը ձգտում է ընդլայնել տնտեսական հարաբերությունները Քաբուլի հետ Չաբահար նավահանգստի միջոցով։
Աֆղանստանը Հնդկաստանի հետ ցամաքային սահման չունի, և Չաբահար նավահանգիստն ապահովում է երկու երկրների գործարար կապը։
Աֆղանստանի իշխանությունները բազմիցս խնդրել են ակտիվացնել այս նավահանգստի հնարավորությունները՝ մեծացնելու առևտրային փոխանակումները։