ԲՐԻԿՍ խումբը գործարկել է անկախ վճարային համակարգ
Մարտ 11, 2024 07:17 Asia/Tehran
ԻԻՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ խումբը գործարկել է անկախ վճարային համակարգ։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ համակարգը հիմնված է կրիպտո արժույթների վրա և գործելու է բլոկչեյն հարթակում։ Այս համակարգի գործարկումը կարելի է համարել պատերազմի հայտարարություն դոլարի և Արևմուտքի հեգեմոնիայի դեմ։
ԲՐԻԿՍ խումբը ներառում է զարգացող տնտեսական տերություններ՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան: 2023 թվականի օգոստոսի 24-ին հայտարարվեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից այս խմբին կավելանան վեց երկրներ՝ Արգենտինան, Եթովպիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը։