Ֆրանսիան աշխարհում զենքի երկրորդ ամենախոշոր արտահանողն է
Ֆրանսիան առաջ է անցել Ռուսաստանից, դառնալով աշխարհում զենքի երկրորդ խոշոր արտահանողը։
Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) վերջին զեկույցի համաձայն՝ 2014- 2018 և 2019-ից 2023 թվականներին Ֆրանսիայից զենքի արտահանման ծավալն աճել է 47%-ով:
Ուկրաինական պատերազմում Մոսկվայի կողմից կիրառավող զենքի մեծ քանակի ինչպես նաև արևմտյան պատժամիջոցներ հետևանքով, Դաշնությունից զենքի արտահանման ծավալները նվազել են։
Ֆրանսիայից արտահանված զենքի ամենախոշոր մասնաբաժինը՝ 42%, վաճառվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, 34%-ը՝ Արևմտայն Ասիայի երկրներին։
Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Փիթեր Ուեսմանը նշել է, որ Ֆրանսիան փորձում է հասնել «ռազմավարական ինքնավարություն»:
Ինստիտուտի մեկ այլ գիտաշխատող Կատարինա Ջոկիչը հայտարարել է, որ Ֆրանսիան օգտվում է նոր զենքերի համաշխարհային մեծ պահանջարկից։
Պահանջարկ, որը ձևավորվել է Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի ռազմատենչ քաղաքականության հետևանքով
ԱՄՆ-ն շարունակում է աշխարհում առաջին տեղը զբաղեցնել զենքի արտահանման ոլորտում։
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր, Կիևին առզմական օգնություն է տրամադրել առնվազն 30 երկիր։
Սակայն եվրոպական երկրները մեծացրել են նաև զենքի գնման ծավալները։ Իսկ այդ զենքի մեծ մասը ներմուծվել է ԱՄՆ-ից։
SIPRI-ի տվյալներով՝ 2019-2023 թվականներին Եվրոպայի կողմից ներմուծված զենքի 55%-ը գնվել է ԱՄն-ից։ Հատկանաշակն է, որ 2014-ից 2018 թվականներին այդ ծավալը կազմել է 35%։