Անկարայում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i215310-Անկարայում_քննարկվել_է_հայ_ադրբեջանական_հարաբերությունների_կարգավորման_գործընթացը._ՌԴ_ԱԳՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն Անկարայում թուրք գործընկերոջ՝ Բուրաք Աքչափարի հետ ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկել է նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2024 09:04 Asia/Tehran
  • Անկարայում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն Անկարայում թուրք գործընկերոջ՝ Բուրաք Աքչափարի հետ ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկել է նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

Կողմերը ներկայացրել են Հարավային Կովկասում իրադրության վերաբերյալ իրենց տեսակետները։

«Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը՝ նպաստելով դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում», - նշվում է հրապարակման մեջ։

Անդրկովկասյան թեմայից բացի, քննարկվել է նաև ուկրաինական ճգնաժամի թեման՝ ներառյալ դրա քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկարները։

Գնահատականներ են տրվել Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցության վերաբերյալ, ինչպես նաև՝ քննարկվել են ռուս-թուրքական օրակարգի արդիական թեմաները։

armenpress.am