Մամուլի տեսություն 13-06-2016
https://parstoday.ir/hy/news/world-i21532-Մամուլի_տեսություն_13_06_2016
Սիրիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հայտարարել է , որ վերջին շաբաթներին Սիրիայում մարտերը թեժացել են , ինչի հետևանքով , երեխաներ են զոհվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2016 11:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն    13-06-2016

Սիրիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հայտարարել է , որ վերջին շաբաթներին Սիրիայում մարտերը թեժացել են , ինչի հետևանքով , երեխաներ են զոհվում:

«Ղոդս» օրաթերթ

ՅՈՒՆԻՍԵՖ .«Սիրիայի երեխաները պատերազմի զոհ են դառնում»

Դամասկոսում և Սիրիայի այլ քաղաքներում մեծ թվով երեխաներ են պատերազմի ու բռնությունների զոհ դառնում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը դատապարտել է այդ սպանությունները ՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ :

«Ղոդս» օրաթերթում լույս տեսած հոդվածում կարդում ենք .-«Սիրիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հայտարարել է , որ վերջին շաբաթներին Սիրիայում մարտերը թեժացել են , ինչի հետևանքով , երեխաներ են զոհվում : Նրանց մեծ մասը հոգեկան խանգարում է ստացել : Երեխաները շարունակ մղձավանջներ են ունենում, անդադար լալիս են և իրենց կյանքն անց են կացնում վախի ու դողի մեջ : Հրթիռներից սարսափելով , շատ երեխաներ կորցրել են խոսելու ունակությունը : Վախն ու սարսափը չի լքում նրանց , որովհետև նրանք չգիտեն հաջորդ հարձակումը երբ է լինելու» :

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի համոզմամբ , Սիրիայի երեխաներն իրավունք ունեն ինչպես աշխարհի մյուս երկրներում ապրող իրենց հասակակիցները , ամառային հանգիստ անցկացնել , ոչ թե ապրեն դողի ու սարսափի մեջ :

 

 

 

 

«Ղոդս» օրաթերթ

Էրդողանը հույսը կտրել է Օբամայից ու Պուտինից

 

Թուրքիայի նախագահը հուսահատությամբ է արտահայտվում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ իր երկրի քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մասին :

«Ղոդս» օրաթերթում լույս տեսած հոդվածում կարդում ենք .-«Էրդողանն ասել է  , որ երբ Օբաման իշխանության գալուց հետո, Անկարան  ընտրեց այցելության համար , մենք մեծ հույսեր էինք փայփայում ԱՄՆ-ի հետ կապված, սակայն դա ցավոք չիրականացավ : Թուրքիայի նախագահի խոսքերով , տնտեսական հարաբերությունները  ՝ բարելավելու փոխարեն , թուլացել են : Արտաքին քաղաքականության ոլորտում , Օբաման չկարողացավ Իրաքից հանել իր ուժերին և լուծել Գվանտանամոյի հարցը : Էրդողանի գլխավոր մտահոգությունն այն է , որ ԱՄՆ-ը սատարում է Սիրիայի քրդերին» :

Էրդողանը սակայն փորձել է լինել արդար , ասելով , որ պետք չէ մեղքն ամբողջությամբ բարդել Օբամայի ուսերին , սակայն ամեն դեպքում նա պատասխանատու է Սիրիայի փակուղային իրավիճակի համար : Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին , Էրդողանն ասել է , որ դրանք նորմալ էին մինչև ռուսական ինքնաթիռի խոցման դեպքը և նույնիսկ այս սառը  հարաբերությունների պայմաններում , Մոսկվայի հետ մեր առևտրական փոխանակումների ծավալները գերազանցում են Վաշինգտոնի հետ այս ոլորտի կապերին : Էրդողանը վերջում հույս է հայտնել , որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացվելու են :

 

 

 

 

galatv.am

Պենտագոնը ցանկանում է մշակել ռուսաստանյան զենքի նմանօրինակները

 

ԱՄՆ-ի հատուկ գործողություններ իրականացնող զինուժի հրամանատարությունը ամերիկյան զենք արտադրող մի շարք ընկերությունների փորձագետների հետ քննարկում է ռուսաստանյան որոշ զինատեսակների՝ այդ թվում Կալաշնիկով ԱԿ-47-ի անալոգների արտադրության հնարավորության հարցը, Washington Post-ում գրում է Թոմաս Գիբոնս-Նեֆը:

«ԱԿ-47-ից բացի, այդ ցանկում են գտնվում ՍՎԴ դիպուկահար հրացանը,  նավատորմիղի 14,5 մմ-ոց  հրանոթը եւ միջին ու խոշոր տրամաչափի գնդացիրները: Նման զինատեսակները հնարավորություն կտան ամերիկացի զինվորականներին ավելի թեթեւ եւ անկաշկանդ գործել Մերձավոր Արեւելքում: Բացի այդ, ռուսաստանյան զենքի նմանօրինակների արտադրությունը թույլ կտա նաեւ տնտեսել բյուջետային միջոցները»,-նշվում է հոդվածում:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի հուլիսին ԱՄՆ-ի եւ Կանադայի իշխանությունները «Կալաշնիկով» կոնցեռնի դեմ պատժամիջոցներ կիրառեցին, ինչի հետեւանքով ռազմական արտադրանքի մատակարարումն այդ երկրներ  դադարեցվեց: Պատժամիջոցների տակ հայտնվեց նաեւ «Իժմաշ» ընկերությունը:

«Կալաշնիկով» ընկերությունից հայտնել էին, որ այդ որոշումը տարակուսանքի տեղիք է տալիս՝ միաժամանակ վստահեցնելով, որ դա չի ազդի ձեռնարկության բնականոն աշխատանքի վրա:

 

Աղբյուր՝ Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

 

 

 

 

hayeli.am

Խաղում է Գերմանիան. Մերկելը կզբաղվի Հարավային Կովկասով

 

Վրաստանի ու Ուկրաինայի համար վիզային ռեժիմը հանելու հարցը չհամաձայնեցվեց

ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան, ինչպես երևում է, որոշել է զբաղվել նաև Հարավային Կովկասի խնդիրներով: Այն բանից հետո, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Գերմանիան հայտարարեց, որ աջակցելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Օրերս նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Բեռլինից եղան հայտարարություններ:

Բեռլինի օրակարգում է Վրաստանը, որի արեւմտյան ուղուն որոշակիորեն խոչընդոտում է Ռուսաստանը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Վրաստան: Գերմանիայի Սաքսոնիա-Անխալ շրջանի վարչապետ Ռայներ Խազելոֆը հայտնել է. «Մի քանի օրից Գերմանիայում սպասում ենք Վրաստանի վարչապետի այցին: Մոտ ապագայում կանցլեր Անգելա Մերկելը նախատեսում  այցելել Վրաստան: Մեծ ցանկություն ունեմ պաշտոնական պատվիրակության անդամ լինել, քանի որ ցանկանում եմ մոտիկից ծանոթանալ ձեր երկրին տարբեր ուղղություններով: Լավ է, որ մեր հարաբերությունները դառնում են ավելի ինտենսիվ և սերտ: Սա երկու երկրների համար մեծ ձեռքերում է»:

Եվրոպական հանձնաժողովը օրեր առաջ Գերմանիայի ճնշման տակ հետաձգեց Ուկրաինայի, Վրաստանի ու Կոսովոյի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցը մինչև սեպտեմբեր: Մինչ Վրաստանի վարչապետի այցը Բեռլին, Գերմանիա էր այցելել և վիզաների չեղարկման ժամկետի հետաձգման խնդիրը քննարկել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին: Նա հույս էր հայտնել, որ մինչև Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վիզաների չեղարկումը տեղի կունենա:

Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի արտգործնախարարները հուսով են, որ Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմ տրամադրելու հարցը լուծում կստանա հունիսի 20-ին ԵՄ արտաքին գործերի հարցով խորհրդի նիստում: Այս մասին այսօր հայտարարել է Լիտվայի ԱԳՆ-ն: Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է, որ Վրաստանին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու հարցը անարդարացիորեն արգելակվել է. «Նմանատիպ պայմաններում Մոլդովան երկու տարի առաջ ստացել է առանց վիզայի ռեժիմ: Վրաստանն ավելի վատ չի կատարել բարեփոխումները»:

Անցյալ շաբաթ Լյուքսեմբուրգում անցկացված ԵՄ-ի Խորհրդի ներքին գործերի ու արդարադատության նախարարների նիստում չհաջողվեց պայմանավորվել Վրաստանի, Ուկրաինայի, Կոսովոյի ու Թուրքիայի համար վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։ Նիդեռլանդների անվտանգության ու արդարադատության հարցերով պետքարտուղար Կլաաս Դեյկհոֆը խորհրդի նիստից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է.

«Մենք խոսել ենք վիզային ռեժիմների ազատականացման մասին և առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով՝ բացառությամբ Թուրքիայի։ Սակայն մենք դեռ չենք ընդունել որոշում, քանի որ ԵՄ-ի մի շարք երկրների միջև դեռ կան խնդիրներ, որոնք թույլ չեն տվել հասնելու համաձայնության։ Մենք կշարունակենք աշխատել՝ հասնելու համար այդ քառյակի շուրջ համաձայնության, հենց որ այդ երկրները կատարեն բոլոր չափանիշները»։ Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ԵՄ-ի որ երկրներն են առարկել առանց վիզայի ռեժիմի մասին որոշման դեմ և ինչ փաստարկներ են ներկայացրել նրանք։

Մինչդեռ Եվրահանձնաժողովը կարծում է, որ Վրաստանը կատարել է այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վիզային ռեժիմի ազատականացման համար: Այս մասին ԵՄ ներքին գործերի ու արդարադատության նախարարների հանդիպումից հետո ասել է ներգաղթի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը` հավելելով. «Մենք կարծիքներ ենք փոխանակել վիզային ռեժիմի ազատականացման թեմայով: Հանձնաժողովն իր խորհուրդներում զբաղեցրել է շատ հստակ դիրքորոշում: Հուսով եմ, որ ԵՄ Խորհուրդն ու Եվրախորհրդարանը շուտով առաջընթաց կգրանցեն տվյալ հարցում»:

Մետաքսյա Շալունց