ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/world-i215340-ՌԴ_ում_մեկնարկել_են_նախագահական_ընտրությունները
ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները. տեղամասեր են բացվել Մոսկվայի ժամանակով ապրող շրջաններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2024 07:59 Asia/Tehran
  • ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները. տեղամասեր են բացվել Մոսկվայի ժամանակով ապրող շրջաններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Առաջին անգամ է, որ ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն երեք օրվա ընթացքում:

Նշվում է, որ ընտրատեղամասերի մեծ մասն աշխատելու է մարտի 15-ին, 16-ին և 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8: 00-ից մինչև 20: 00-ն։

Քվեարկության համար ընտրատեղամասերի հիմնական մասը բացվել է Մոսկվայի ժամանակով ապրող Հյուսիս-Արևմտյան, Կենտրոնական, Մերձվոլգայի, Հարավային և Հյուսիսկովկասյան դաշնային շրջաններում։

Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը