Թուրք նախարարը «Զանգեզուրի գծի բացման» համար աջակցություն է պահանջում
https://parstoday.ir/hy/news/world-i215342-Թուրք_նախարարը_Զանգեզուրի_գծի_բացման_համար_աջակցություն_է_պահանջում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «համընդհանուր աջակցություն է ակնկալում Զանգեզուրի գծի բացմանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2024 08:17 Asia/Tehran
  • Թուրք նախարարը «Զանգեզուրի գծի բացման» համար աջակցություն է պահանջում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «համընդհանուր աջակցություն է ակնկալում Զանգեզուրի գծի բացմանը»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին նա ասել է Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ վերջին 4 տարիների ընթացքում եղել են միջազգային և տարածաշրջանային ճգնաժամեր։ «Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և համաշխարհային նշանակություն ունի։ Այս առումով մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի գծի բացման համար»,- ասել է Ֆիդանը։