Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյուքներով հռչակագիր է ստորագրվել
(last modified Fri, 15 Mar 2024 08:53:05 GMT )
Մարտ 15, 2024 12:23 Asia/Tehran
  • Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյուքներով հռչակագիր է ստորագրվել

Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյուքներով հռչակագիր է ստորագրվել։

Այս մասին, ըստ լրատվամիջոցների, հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա օրակարգը բազմաբնույթ է և օրինակելի։ «Երեք երկրների հարաբերություններն ունեն քաղաքական երկխոսության շատ բարձր մակարդակ։ Օրենսդիր մարմինների, պետական ​​կառույցների և այլ հարցերի միջև համագործակցությունը նպաստում է քաղաքական երկխոսությանը: Այսօր կրկին քննարկվել են երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Այսօր ստորագրված Բաքվի հռչակագիրը կնպաստի քաղաքական երկխոսությանը և կնպաստել հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ասել է նախարարը։