Իլոն Մասկը լրտեսական արբանյակներ է կառուցում ԱՄՆ-ի համար
https://parstoday.ir/hy/news/world-i215440-Իլոն_Մասկը_լրտեսական_արբանյակներ_է_կառուցում_ԱՄՆ_ի_համար
Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, հայտնել է, որ X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) սեփականատեր՝ Իլոն Մասկը ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունների համար հարյուրավոր լրտեսական արբանյակներ է կառուցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2024 14:24 Asia/Tehran
  • Իլոն Մասկը լրտեսական արբանյակներ է կառուցում ԱՄՆ-ի համար

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, հայտնել է, որ X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) սեփականատեր՝ Իլոն Մասկը ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունների համար հարյուրավոր լրտեսական արբանյակներ է կառուցում։

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը գաղտնի պայմանագիր է կնքել ԱՄՆ Ազգային հետախուզության գրասենյակի հետ, այս մասին Reuters-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։

SpaceX-ը Falcon 9 հրթիռակրով, այլ արբանյակների հետ արձակել է «Starshield» լրտեսական արբանյակների նախնական տեսակները։

Իլոն Մասկը և նեթանյահուն

Ըստ աղբյուրի՝ Starshield արբանյակներն աշխատում են Երկրի ցածր ուղեծրերում և ունեն Երկիրը պատկերելու հնարավորություն։

Փետրվարին The Wall Street Journal-ը նաև հայտնել է, որ SpaceX-ը 1,8 միլիարդ դոլարի գաղտնի պայմանագիր է կնքել չբացահայտված հետախուզական գործակալության հետ, սակայն ծրագրի մասին այլ մանրամասներ չի հրապարակել: