Human Rights Watch-ը կոչ է արել բոյկոտել Իսրայելը
https://parstoday.ir/hy/news/world-i215446-human_rights_watch_ը_կոչ_է_արել_բոյկոտել_Իսրայելը
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ՝ Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու Միջազգային դատարանի հրամանը չկատարելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2024 15:08 Asia/Tehran
  • Human Rights Watch-ը կոչ է արել բոյկոտել Իսրայելը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ՝ Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու Միջազգային դատարանի հրամանը չկատարելու համար:

Human Rights Watch-ը «X» սոցիալական ցանցում գրել է՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու համար երկրները պետք է նպատակային պատժամիջոցներ սահմանեն Իսրայելի դեմ և զերծ մնան Իսրայելին զենք տալուց։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելը ասել է. -Իսրայելը սովն օգտագործում է որպես պատերազմի զենք։

Բորելը հավելել է. «Գազայում հարյուր հազարավոր մարդիկ բառի բուն իմաստով մահանում են սովից»: Ներառյալ բազմաթիվ երեխաներ, ովքեր մահանում են սնուցման բացակայության պատճառով: Իսրայելը վերահսկում է սահմանները և կանխում է հումանիտար օգնության մուտքը Գազա։ Հետեւաբար սով է առաջանում։

Amnesty International-ը նաև կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Գազայում սպանությունների համար զենք առաքելը։