Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 87%-ը և վերընտրվել ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը հայատարարել է ՌԴ նախագահական ընտրոթյուններում տարած հաղթանակի մասին։
Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների համարյա բոլոր ձայների հաշվասրկի արդյունքում հայտարարվել է, որ գործող նախագահը ստացել է ձայների 87%-ը և հաղթել ընտրություններում։
Իր նախընտրական շտաբում ունեցած ելույթում, Պուտինը շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկածներին։ Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի պատերազմում կռվող զինվորներին։
11 տարվա ընթացքում առաջին անգամ Պուտինը հիշատակել է նաև Նավալնիի անունը և ափսոսանք հայտնել նրա մահվան կապակցությամբ։ Նա նշել է, որ բանտում Նավալնիի մահի նման դեպքերո աշխարհում տեղի են ունենում ամենուր, հավելելով․ «ԱՄՆ բանտերում մարդ չի մահանո՞ւմ։ Իհարկե, մահանում է»:
Պուտինը հավելել է, որ մտադրություն է ունեցել Նավալնիին փոխպանակել ԱՄՆ-ում գտնվող ռուս գերիների հետ։
ԱՄՆ-ն կասկածելի է համարել Պուտինի ընդդիմադիր Նավալնիի մահը բանտում, նշելով, որ չի բացառում նրա մահվան մեջ ՌԴ նախագահի դերակատարությունը։