Արևմուտքը սիրում է չինացիները լինեն այսպես
https://parstoday.ir/hy/news/world-i215470-Արևմուտքը_սիրում_է_չինացիները_լինեն_այսպես
Չինաստանում ափիոնը որպես բուժիչ նյութ օգտագործվել է հնագույն ժամանակներից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2024 13:41 Asia/Tehran
  • Արևմուտքը սիրում է չինացիները լինեն այսպես

Չինաստանում ափիոնը որպես բուժիչ նյութ օգտագործվել է հնագույն ժամանակներից։

Չինաստանի հետ առևտրում Արևելյան հնդկական ընկերությունը եկել է այն եզրակացության, որ կարող է արծաթի փոխարեն ափիոն տալ չինացիներին: Քանի որ ափիոնի օգտագործումը ոչ բժշկական նպատակներով Չինաստանում անօրինական էր, Արևելյան հնդկական ընկերությունը, կայսրի սուր հակազդեցությանը դեմ չառնելու համար, անկախ ընկերություններին որպես միջնորդ օգտագործեց Չինաստանում ափիոնի առևտուր իրականացնելու համար։ 

Այսպիսով Արևելյան հնդկական ընկերությունը փորձել է ազատվել դեպի Չինաստան ափիոնի թրաֆիքինգից։

Բրիտանական կայսրությունը, որը Ատլանտյան օվկիանոսում իր ընդլայնման առաջին տարիներին ծխախոտ կոչվող մեկ այլ կախվածություն առաջացնող բույս ​​էր օգտագործել, հասկացավ, որ կարող է օգտագործել մեկ այլ բույս, որը կոչվում է խաշխաշ, որպես գործիք՝ չինացիներին տիրելու և նրանց մոտ կախվածություն առաջացնելու համար։

Այն բանից հետո, երբ 19-րդ դարի կեսերին չինացիները խստացրին ափիոնի առևտրի սահմանափակումները, Բրիտանիան, որը մեծ շահեր ուներ առևտրի մեջ, 1839 թ. պատերազմ սկսեց Չինաստանի դեմ․ Պատերազմ, որը հայտնի է որպես ափիոնի առաջին պատերազմ:

1842 թվականի հուլիսին բրիտանացի զինվորները փակեցին Չինաստան հացահատիկի ներկրման համար նախատեսված մեծ ջրանցքը։ Պեկինին սով էր սպառնում, իսկ Չինաստանի Դաոգուանգ կայսրը ստիպված եղավ փոխզիջման գնալ Բրիտանիայի հետ։

1857 թվականի մարտի 3-ին Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Չինաստանի դեմ և սկսվեց Ափիոնի երկրորդ պատերազմը, որը շարունակվեց մինչև 1860 թվականը և հանգեցրեց Չինաստանի ռազմական պարտությանը։ Այս պատերազմի ընթացքում աշխարհի մյուս տերությունները միացան Բրիտանիային և Ֆրանսիային։

Ըստ պայմանագրերի, Չինաստանի կառավարությունը պետք է համաձայներ բացել իր նավահանգիստները ժամանակի տերությունների համար, մաքսատուրքեր չգանձել այդ երկրներից ներմուծման համար, չկանխել գործուն և էժան չինացի աշխատողների գաղթը Հյուսիսային Ամերիկա (Կանադա և ԱՄՆ) և գեր տերությունների գաղութներ, ինչպես նաև նրանց ռազմանավերը պետք է կարողանան մուտք գործել Չինաստանի նավահանգիստներ, և չպետք է խոչընդոտվի քրիստոնեության քարոզիչների գործունեությունը, և ցանկացած պայմանագիր պետք է գրվի անգլերենով: