Ամերիկացի օրենսդիրը կոչ է արել միջուկային հարձակում իրականացնել Գազայի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i215990-Ամերիկացի_օրենսդիրը_կոչ_է_արել_միջուկային_հարձակում_իրականացնել_Գազայի_դեմ
Ամերիկացի օրենսդիրներից մեկը վերջերս իր ելույթում առաջարկեց, որ, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի վրա ամերիկյան միջուկային հարձակումը, Գազայի դեմ ևս միջուկային հարձակում իրականաացվի։ Այս հայտարարությունը լայն արձագանք է առաջացրել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2024 13:22 Asia/Tehran
  • Ամերիկացի օրենսդիրը կոչ է արել միջուկային հարձակում իրականացնել Գազայի դեմ

Ամերիկացի օրենսդիրներից մեկը վերջերս իր ելույթում առաջարկեց, որ, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի վրա ամերիկյան միջուկային հարձակումը, Գազայի դեմ ևս միջուկային հարձակում իրականաացվի։ Այս հայտարարությունը լայն արձագանք է առաջացրել։

Ամերիկացի այս օրենսդիրը, ով անցյալ շաբաթ ելույթ է ունեցել Միչիգան ​​նահանգում, ասել է, որ ԱՄՆ-ը չպետք է նույնիսկ մի լումա ծախսի Գազային հումանիտար օգնության վրա։

Նա Սիոնիստական ​​ռեժիմին անվանել Ամերիկայի ամենամեծ դաշնակիցն աշխարհում և ասել, որ Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու փոխարեն Վաշինգտոնը պետք է իր բյուջեն ծախսի Սիոնիստական ​​ռեժիմին աջակցելու վրա:

Անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմայի և Նագասակիի վրա ԱՄՆ-ի միջուկային հարձակմանը, Ուոլբերգն ասաց.- «Այդ հարձակումը պետք է լինի Նագասակիի և Հիրոսիմայի դեմ իրականացված հարձակման նման. Անհապաղ գործի անցեք»:

Ուոլբերգն այս հայտարարություններն արել է նաև Ուկրաինայի վերաբերյալ, սակայն ասել է, որ Ուկրաինայի վրա միջուկային հարձակման նպատակը Ռուսաստանի բանակին ծանր կորուստներ պատճառելը պետք է լինի։