Թուրքիայի քաղաքային ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը
Ապրիլ 01, 2024 12:02 Asia/Tehran
Թուրքիայի քաղաքային ընտրությունների արդյունքներով՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը ձայների 37,74 տոկոսով առաջ է անցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից՝ պահպանելով վերահսկողությունը Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի և այլ կարևոր քաղաքների նկատմամբ։
50 տարի անց, այս հաղթանակի շնորհիվ, «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» դարձավ Թուրքիայի առաջին կուսակցությունը։
Արձագանքելով ընտրությունների արդյունքներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է․ «Ժողզովրդի կամքը բացահայտվեց քվեատուփերի մոտ։ Մենք կառուցողական քննադատությամբ կվերլուծենք ընտրությունների արդյունքները։ Սա մեծ ձեռքբերում է մեր ժողովրդավարության համար»։