ՄԱԿ. UNRWA-ն Գազայի հատվածում օգնության ողնաշարն է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալն ասել է.-Պաղեստինի փախստականների գործակալությունը (UNRWA) հանդիսանում է Գազայում օգնության ջանքերի ողնաշարը:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսն ասել է.- Պաղեստինի փախստականների գործակալությանը (UNRWA) Գազայի հատվածից հեռացնելու ջանքերը պետք է դադարեցվեն։
Ավելի վաղ Գարդիան օրաթերթը գրել էր, Սիոնիստական ռեժիմը ՄԱԿ-ին առաջարկել է լուծարել Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA)։
Հունվարի վերջին մի քանի երկրներ, այդ թվում՝ Անգլիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները, դադարեցրին իրենց ֆինանսական աջակցությունը UNRWA-ին՝ կապված Սիոնիստական ռեժիմի պնդումների հետ, թե գործակալության աշխատակիցները առնչություն են ունեցել հոկտեմբերի 7-ին, օկուպացված տարածքների դեմ ՀԱՄԱՍ շարժման հարձակման հետ։
Ավելի ուշ UNRWA-ն հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմը խոշտանգել է գործակալության գերի աշխատակիցներին՝ նրանցից կեղծ խոստովանություններ կորզելու ՀԱՄԱՍ շարժման և Ալ-Աքսա փոթորկի գործողության հետ նրանց կապի մասին։
UNRWA-ն Գազայում օգնության խոշորագույն կազմակերպություններից մեկն է:
Այս գործակալության մոտ 13000 աշխատակից աշխատում էր պատերազմի ժամանակ, իսկ ներկայիս նրանցից 3000-ը դեռ աշխատում է։
Բացի սննդի բաշխումից, UNRWA-ն Գազայի հատվածում ապահովում է կրթություն և տրամադրում է հիմնական բժշկական ծառայություններ: