ՄԱԿ. UNRWA-ն Գազայի հատվածում օգնության ողնաշարն է
https://parstoday.ir/hy/news/world-i216042-ՄԱԿ._unrwa_ն_Գազայի_հատվածում_օգնության_ողնաշարն_է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալն ասել է.-Պաղեստինի փախստականների գործակալությունը (UNRWA) հանդիսանում է Գազայում օգնության ջանքերի ողնաշարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2024 13:11 Asia/Tehran
  • ՄԱԿ. UNRWA-ն Գազայի հատվածում օգնության ողնաշարն է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալն ասել է.-Պաղեստինի փախստականների գործակալությունը (UNRWA) հանդիսանում է Գազայում օգնության ջանքերի ողնաշարը:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսն ասել է.- Պաղեստինի փախստականների գործակալությանը (UNRWA) Գազայի հատվածից հեռացնելու ջանքերը պետք է դադարեցվեն։

Ավելի վաղ Գարդիան օրաթերթը գրել էր, Սիոնիստական ռեժիմը ՄԱԿ-ին առաջարկել է լուծարել Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA)։

Հունվարի վերջին մի քանի երկրներ, այդ թվում՝ Անգլիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները, դադարեցրին իրենց ֆինանսական աջակցությունը UNRWA-ին՝ կապված Սիոնիստական ​​ռեժիմի պնդումների հետ, թե գործակալության աշխատակիցները առնչություն են ունեցել հոկտեմբերի 7-ին, օկուպացված տարածքների դեմ ՀԱՄԱՍ շարժման հարձակման հետ։

Ավելի ուշ UNRWA-ն հայտարարեց, որ Սիոնիստական ​​ռեժիմը խոշտանգել է գործակալության գերի աշխատակիցներին՝ նրանցից կեղծ խոստովանություններ կորզելու ՀԱՄԱՍ շարժման և Ալ-Աքսա փոթորկի գործողության հետ նրանց կապի մասին։

UNRWA-ն Գազայում օգնության խոշորագույն կազմակերպություններից մեկն է:

Այս գործակալության մոտ 13000 աշխատակից աշխատում էր պատերազմի ժամանակ, իսկ ներկայիս նրանցից 3000-ը դեռ աշխատում է։

Բացի սննդի բաշխումից, UNRWA-ն Գազայի հատվածում ապահովում է կրթություն և տրամադրում է հիմնական բժշկական ծառայություններ: