Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում
https://parstoday.ir/hy/news/world-i216088-Ադրբեջանը_Նախիջևանում_զորավարժություններ_է_անցկացնում
Առանձին համակցված բանակում (Նախիջևան) անցկացվում են մարտավարական և հատուկ զորավարժություններ՝ «Սաստիկ ցրտահարության պայմաններում մարտական գործողությունների անցկացում» թեմայով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2024 13:20 Asia/Tehran
  • Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում

Առանձին համակցված բանակում (Նախիջևան) անցկացվում են մարտավարական և հատուկ զորավարժություններ՝ «Սաստիկ ցրտահարության պայմաններում մարտական գործողությունների անցկացում» թեմայով։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով, մարտավարական գործողությունների ընթացքում հատուկ նշանակության ջոկատները իրականացրել են դիրքեր գրոհելու առաջադրանք՝ խավարի քողի տակ ներթափանցելով կեղծ հակառակորդի թիկունք։

«Անձնակազմը զբաղվել է ժայռամագլցմամբ և լեռներից իջնելով մալուխներով,ինչպես նաև ծայրահեղ պայմաններում վիրավորներին ժայռերից տարհանում։ Հատուկ նշանակության ստորաբաժանումները հակառակորդի հետ անսպասելի բախման առաջադրանքներ են կատարել հակառակորդի խորքում, ձնառատ և անտառապատ տարածքներում և հակառակորդից հեռու գտնվող դժվարին տեղանքում: Մարտավարական և հատուկ վարժանքների ընթացքում իրականացվել են որոնողական աշխատանքներ, առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ձնառատ հատվածներում ձնահոսքի հետևանքով տուժածներին և անհայտ կորածներին տարհանելու գործողություններ»,- մեջբերում է լրատվամիջոցը։