Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
https://parstoday.ir/hy/news/world-i216098-Ադրբեջանը_հույս_է_դնում_Թուրքիայից_օգնության_վրա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Ադրբեջանում հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2024 14:50 Asia/Tehran
  • Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Ադրբեջանում հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, Հասանովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն «երկու եղբայրական երկրների» բանակների պաշտպանունակությունը։ Իր հերթին, Հ. Գյորգյունը հատկապես ընդգծել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների անկեղծ հարաբերությունները բարենպաստ ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտների վրա»։

Թուրքիայի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հայտնում է լրատվամիջոցը։