Ադրբեջանն ու Թուրքիան ռազմարդյունաբերության ոլորտում հուշագրեր կստորագրեն
Ադրբեջանն ու Թուրքիան հուշագրեր կստորագրեն ռազմարդյունաբերության ոլորտում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուկ Գյորգյունի ղեկավարած պատվիրակությանը։ Թուրքական պատվիրակության կազմում են այդ երկրի ռազմարդյունաբերության հիմքը կազմող ազդեցիկ ընկերությունների ղեկավարներ, գրում է APA-ն։
Ալիևն ասել է, որ Ադրբեջանում լուրջ ջանքեր են գործադրվում ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ։
Գյորգյունը տեղեկացրել է, որ թուրքական պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները և Ադրբեջանի ռազմարդյունաբերական ընկերությունները մի քանի ուղղություններով համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր կստորագրեն։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայում իր թուրք պաշտոնակից Յաշար Գյուլերի հետ քննարկել էր Բաքվի և Անկարայի ռազմական գործակցության հեռանկարները։
panarmenian.net