ԱԽ-ն դատապարտել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակումը
Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի մասնակիցները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի բացահայտ ահաբեկչական գործողությունները։
Դատապարտելով Իսրայելի ռեժիմի սարսափելի հանցագործությունները և վախկոտ ահաբեկչական գործողությունները, այդ թվում՝ Դամասակոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ այդ գործողությունները կարող են սրել տարածաշրջանի լարվածությունը։
Արևմտյան Ասիայի, Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Մոհամմադ Խալեդ Ալ-Խիարին դատապարտել է Իսրայելի հարձակումը Սիրիայում Իրանի դեսպանատան վրա, նշելով, որ դիվանագիտական և հյուպատոսական վայրերի և անձնակազմի անձեռնմխելիությունը պետք է հարգվի միջազգային օրենքներին համապատասխան։
Դատապարտելով հարձակումը, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է․ «Իսրայելի գործողություններն անընդունելի են. Որովհետև դիվանագիտական կառույցները պետք է անձեռնմխելի մնան բոլոր հանգամանքներում»։
ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալը նույնպես ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ հայտարարելով, որ Իսրայելի գործողությունները խախտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Ղասի Ալզահաքը դատապարտել է հարձակումը և հայտարարել, որ Իսրայելի հարձակումները չեն կարող հետ պահել սիրիացիներին՝ Պաղեստինի ժողովրդի իրավունքներին աջակցելու իրենց դիրքորոշումից։
ՄԱԿ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչը հայտարարել է. «Շվեյցարիան խստորեն դատապարտում է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակումը, քանի որ նման գործողությունները մեծացնում են լարվածության մակարդակը տարածաշրջանում»։
Սլովենիայի ներկայացուցիչը դատապարտել է Իսրայելի հարձակումը, հայտարարելով, որ բոլոր կողմերը պետք է հարգեն ԱԽ բանաձևերն, այդ թվում՝ 2728 բանաձևը։
ՄԱԿ-ում Ալժիրի ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին և հայտարարել. «Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի կողմից միջազգային պարտավորությունների խախտման նման դեպքերը չեն կարող արդարացվել և հանդուրժվել»։
ՄԱԿ-ում Գայանայի դեսպանն ու ներկայացուցիչն ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը և դատապարտել Իսրայելի հարձակումը Սիրիայում Իրանի դեսպանատան վրա։
Մոզամբիկի ներկայացուցիչը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակումը համարել է համաշխարհային անվտանգության և միջազգային օրենքների խախտում։
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ միասին դատապարտել Սիոնիստական ռեժիմի հարձակումը, բավարարվելով միայն տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ մտահոգություն հայտնելով։