Թուրքիայում կայացած ընտրություններից հետո սկսվում է Իսրայելի հետ այդ երկրի մեղրամիսը
https://parstoday.ir/hy/news/world-i216156-Թուրքիայում_կայացած_ընտրություններից_հետո_սկսվում_է_Իսրայելի_հետ_այդ_երկրի_մեղրամիսը
Սիոնիստական Ma'ariv թերթը գրել է. »Թուրքիայում կայացած քաղաքային ընտրություններից հետո Անկարան մտադիր է վերականգնել իր հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ և վերադարձնել օկուպացված տարածքներում իր դեսպանին։ Ավելի վաղ, ի նշան բողոքի Գազայի դեմ Իսրայելի հարձակումների, Թուրքիան հետ էր կանչել իր դեսպանին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2024 13:52 Asia/Tehran
  • Թուրքիայում կայացած ընտրություններից հետո սկսվում է  Իսրայելի հետ այդ երկրի մեղրամիսը

Սիոնիստական Ma'ariv թերթը գրել է. »Թուրքիայում կայացած քաղաքային ընտրություններից հետո Անկարան մտադիր է վերականգնել իր հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ և վերադարձնել օկուպացված տարածքներում իր դեսպանին։ Ավելի վաղ, ի նշան բողոքի Գազայի դեմ Իսրայելի հարձակումների, Թուրքիան հետ էր կանչել իր դեսպանին»։

Սակայն իրականում այդ քայլը քաղաքական բնույթ էր կրում և նպատակ ուներ շեղել Թուրքիայի իսլամիստների ուշադրությունը։ 
Ընտրություններն ավարտվեցին Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության պարտությամբ և հիմա Անկարան մտադիր է վերականգնել հարաբերությոեւնները Թել Ավիվի հետ։ 
Թուրքիան Սիոնիստական ռեժիմի արտաքին գործերի նախարարին հավաստիացրել էր, որ Թել Ավիվի նկատմամբ Էրդողանի կոշտ դիրքորոշումը պայմանավորված է քաղաքային ընտրությունների նախաշեմին քաղաքական նկատառումներով։
Գազայի պատերազմի ընթացքում Թուրքիայից օկուպացված տարածքներ արտահանման ծավալն աճել է 34,8 տոկոսով և անցյալ տարվա դեկտեմբերին հասել 430,6 միլիոն դոլարի՝ 2023 թվականի նոյեմբերի 319,5 միլիոն դոլարի փոխարեն։