Թուրքիայում կայացած ընտրություններից հետո սկսվում է Իսրայելի հետ այդ երկրի մեղրամիսը
Սիոնիստական Ma'ariv թերթը գրել է. »Թուրքիայում կայացած քաղաքային ընտրություններից հետո Անկարան մտադիր է վերականգնել իր հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ և վերադարձնել օկուպացված տարածքներում իր դեսպանին։ Ավելի վաղ, ի նշան բողոքի Գազայի դեմ Իսրայելի հարձակումների, Թուրքիան հետ էր կանչել իր դեսպանին»։
Սակայն իրականում այդ քայլը քաղաքական բնույթ էր կրում և նպատակ ուներ շեղել Թուրքիայի իսլամիստների ուշադրությունը։
Ընտրություններն ավարտվեցին Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության պարտությամբ և հիմա Անկարան մտադիր է վերականգնել հարաբերությոեւնները Թել Ավիվի հետ։
Թուրքիան Սիոնիստական ռեժիմի արտաքին գործերի նախարարին հավաստիացրել էր, որ Թել Ավիվի նկատմամբ Էրդողանի կոշտ դիրքորոշումը պայմանավորված է քաղաքային ընտրությունների նախաշեմին քաղաքական նկատառումներով։
Գազայի պատերազմի ընթացքում Թուրքիայից օկուպացված տարածքներ արտահանման ծավալն աճել է 34,8 տոկոսով և անցյալ տարվա դեկտեմբերին հասել 430,6 միլիոն դոլարի՝ 2023 թվականի նոյեմբերի 319,5 միլիոն դոլարի փոխարեն։