Ամերիկացի զինվորը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն Գազայի
Pars Today կայքի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բարձրաստիճան զինվորականը հացադուլ է հայտարարել՝ միջազգային հանրության ուշադրությունը Գազայի ժողովրդի ծանր վիճակի վրա հրավիրելու նպատակով։ Լարի Հեբերթը կիրակի օրվանից հացադուլ է սկսել Սպիտակ տան մոտ։
Իսպանիայում իր ծառայության վայրը լքելուց հետո հացադուլ հայտարարելով, նա պահել է ձեռագիր գրություն, որի վրա գրված է. «Օդուժի գլխավոր օդաչու, մինչ Գազայի բնակիչները սովամահ են լինում, ես չեմ ուտելու ոչինչ»:
Ավելի վաղ, Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ բողոքող մեկ այլ զինվոր՝ Ահարոն Բուշնելը ինքնահրկիզվել էր Վաշինգտոնում Սիոնիստական դեսպանատան առջև։ Նա բողոքում էր իսրայելական ռեժիմի կողմից Գազայի հատվածում պաղեստինցիների բացահայտ ցեղասպանությանը Սպիտակ տան աջակցության դեմ։
Լարի Հեբերտը հարցազրույցներից մեկում ասել է.«Գազայում քաղաքացիական անձինք սովամահ են լինում, ռմբակոծվում և թիրախավորվում են ամեն պահ, այդ պատճառով ես հացադուլ եմ անում։ Այն, ինչ արեց Ահարոն Բուշնելը, համարձակ քայլ էր և հուզեց ինձ։ Ես ինձ տեսնում էի նրա մեջ, քանի որ այն, ինչ նա զգում էր, հենց այն էր, ինչ ես զգում էի»:
Նա նշել է․-«Ինձ զայրացրել է Բուշնելի քայլին հաջորդած լռությունը։ Ես չտեսա մի մարդ կառավարությունից կամ բանակից, ով ինչ-որ բան ասեր Ահարոնի մասին։ Նրանք նույնիսկ չնշեցին նրա անունը, բայց տեսա, որ Գազայի և Եմենի ժողովուրդը հրապարակել է նրա նկարները և հարգել նրա հիշատակը»։
Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները արժանացել են տարբեր երկրների հասարակությունների քննադատությանը, ովքեր պահանջել են դադարեցնել պատերազմը Գազայում։ Նրանց թվում են ԱՄՆ-ի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի քաղաքացիները, ովքեր բազմիցս բողոքել են Գազայի ցեղասպանության դեմ։