Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների զինված ուժերը հուլիսին կանցկացնեն համատեղ զորավարժություններ
https://parstoday.ir/hy/news/world-i216204-Ադրբեջանի_և_Կենտրոնական_Ասիայի_երկրների_զինված_ուժերը_հուլիսին_կանցկացնեն_համատեղ_զորավարժություններ
Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանն ընթացիկ տարվա հուլիսին կանցկացնեն «Birlestic-2024» համատեղ օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային վարժանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2024 15:56 Asia/Tehran
  • Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների զինված ուժերը հուլիսին կանցկացնեն համատեղ զորավարժություններ

Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանն ընթացիկ տարվա հուլիսին կանցկացնեն «Birlestic-2024» համատեղ օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային վարժանքները:

Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ մամուլի ծառայության տվյալների՝ զորավարժությունները տեղի կունենան Ղազախստանի «Օյմաշա» զորավարժարանում, ինչպես նաև Կասպից ծովի Տոկմակ հրվանդանում։

«Կիրականացվեն զինված հակամարտությունների գոտու սահմանման ուղղությամբ վարժական-մարտական ​​խնդիրների  կատարման գործողություններ», - պարզաբանվում է հաղորդագրության մեջ։

Ըստ պաշտպանական գերատեսչության տեղեկատվության՝ Ակտաուում Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդաժողով, որտեղ քննարկվել են զորավարժությունների նախապատրաստման հետ կապված մի շարք հարցեր:

armenpress.am