Բաքուն գոհ է Հայաստանին պաշտպանելու ԱՄՆ-ի ու Եվրոպայի մտադրությունից 
https://parstoday.ir/hy/news/world-i216258-Բաքուն_գոհ_է_Հայաստանին_պաշտպանելու_ԱՄՆ_ի_ու_Եվրոպայի_մտադրությունից
 Akhar գործակալության հյաղորդմամբ՝ Բաքվի «Ատլաս» հետազոտական ինստիտուտի տնօրեն Էլխան Շահինօղլուն ասել է, որ Բաքուն գոհ է, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը և Եվրամիությունը հայտարարել են Ռուսաստանին հակազդելու  նպատակով Հայաստանին ֆինանսական ու հետախուզական օգնություն տրամադրելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2024 06:20 Asia/Tehran
  • Բաքուն գոհ է Հայաստանին պաշտպանելու ԱՄՆ-ի ու Եվրոպայի մտադրությունից 

 Akhar գործակալության հյաղորդմամբ՝ Բաքվի «Ատլաս» հետազոտական ինստիտուտի տնօրեն Էլխան Շահինօղլուն ասել է, որ Բաքուն գոհ է, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը և Եվրամիությունը հայտարարել են Ռուսաստանին հակազդելու  նպատակով Հայաստանին ֆինանսական ու հետախուզական օգնություն տրամադրելու մասին։

Խոսելով Ղարաբաղի հայերի նկատմամբ ԱՄն-ի ու Եվրոպայի դավաճանության մասին, Շահինօղլուն ասել է․ «ԱՄՆ ու ԵՄ պաշտոնյաները Բրյուսելում հայտարարեցին, որ ֆինանսական օգնություն են հատկացնելու Ղարաբաղի հայերին՝ Հայաստանում բնբակվելու և այդ երկրի հասարակությանն ինտեգրվելու համար։ Մենք նույնպես ցանկանում ենք, որ ղարաբաղցի հայերը մնան ու ապրեն Հայաստանում։ Որովհետև նրանք չեն ցանկանում վերադառնալ և ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։ Վաշինգտոնն ու Բրյուսելն ընդունել են Ղարաբաղի հայերի մասին այս փաստը»։